Նախագծի շրջանակներում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին՝ Հոկտեմբեր) կառուցվել է ամբողջական չրանոց։ Նախագծվել է չրանոցի կառուցվածքը՝ սկսած օժանդակ սպասարկող տարածքներից մինչև բուն արտադրամասը և կարգավորվող ջերմային ռեժիմներով պահեստային տարածքները։ Արտադրամասում արտադրական գործընթացի կազմակերպման շրջանակներում մեր կողմից
նախագծվել, կառուցվել, տեղում մոնտաժվել և շահագործման է հանձնվել հումքի նախնական մշակման
ամբողջական հոսքագիծ, որը ներառում է մեր կողմից նախագծված և կառուցված՝
- – անընդհատ գործողության ջրախաշող մեքենա,
- – բարբոտաժային լվացող մեքենա,
- – բարձր ճնշման ջրի շիթով լվացող մեքենա,
- – ջոկման – տեսակավորման փոխադրիչ,
- – չորացման ապարատներ,
- – կիսաֆաբրիկատ չրի լվացման, կորիզանջատման և ձևավորող սարքա-վորումներ և այլն։
Նախագծի շրջանակներում իրականացրել ենք նաև չրերի պատրաստման գծով տեխնոլոգիական խորհրդատվություն, ինչպես նաև անձնակազմի ուսուցում։ Վերոնշյալ նախագծերի օրինակով առանձին սարքավորումներ ենք կառուցել նաև «Արմավիր Ֆրութ», «Սեմուր ընդ կո» «Ռիվալ» և այլ ընկերությունների համար։



