«Ռիվալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում նույնպես շահագործման ենք հանձնել չրերի հումքի նախնական մշակման ամբողջական հոսքագիծ, բնորոշ հիմնական սարքավորումներով՝
– անընդհատ գործողության ջրախաշող մեքենա,
– բարբոտաժային լվացող մեքենա,
– բարձր ճնշման ջրի շիթով լվացող մեքենա,
– ջոկման – տեսակավորման փոխադրիչ,
– չորացման ապարատներ,
– կիսաֆաբրիկատ չրի լվացման, կորիզանջատման և ձևավորող սարքա-վորումներ և այլն։
Նախագծի շրջանակներում կրկին իրականացրել ենք չրերի պատրաստման գծով տեխնոլոգիական խորհրդատվություն, ինչպես նաև անձնակազմի ուսուցում։ Բացի այդ ընկերության առաջարկությամբ մատակարարված սարքավորումների վրա կատարել ենք մի շարք փոփոխություններ՝ արտադրական գործընթացն ավելի արդյունավետ, ու միաժամանակ աշխատակիցների համար ավելի հարմարավետ դարձնելու համար։





