«Միմաքս ֆուդ» ապրանքանիշ
«Ռոքարմ» ՍՊԸ-ն մեր առաջին խոշոր հաճախորդն է և մեր խոշորագույն նախագծերից մեկը, որի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության երկարամյա փորձ ունենք։ Մեր հետ պայմանագիր կնքելու պահին ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում աչքի ընկնող կազմակերպություն՝ շուկայում իր հաստատուն դիրքով և Garni Cola հայտնի ապրանքանիշով։
Այնուամենայնիվ, ընկերությունն իր գործունեության ընդլայնման գծով լուրջ պլաններ ուներ, որոնք հիմնականում առնչվում էին մրգերի ու բանջարեղենի վերամշակման արտադրանքի թողարկմանը։ Այս պլանների իրագործմանն էլ ձեռնամուխ եղավ STEELSTANDART-ը։ Մեր բազմամյա համագործակցության ընթացքում «Ռոքարմ» ՍՊԸ-ի համար իրականացրել ենք մի շարք ծրագրեր, այդ
թվում՝ մեր մասնագետների անմիջական օժանդակությամբ Ջրվեժում կառուցվել է պահածոյացման արտադրամաս, որը ներկայումս զբաղվում է պտուղ-բանջարեղենի վերամշակման տարբեր արտադրատեսակների թողարկմամբ՝ «Միմաքս ֆուդ» ապրանքանիշի ներքո։ Արտադրամասը ներառում է արտադրական հատված, ինչպես նաև օժանդակ սպասարկման հատվածներ, այդ թվում՝
- – գրասենյակային հատված,
- – աշխատակիցների հիգիենայի և հանգստի կազմակերպման հատված,
- – պահեստային և սառնարանային հատվածներ,
- – հումքի ընդունման և պատրաստի արտադրանքի բաց թողնման աշխատանքների տարածք,
- – բանջարեղենի խորովման և նախնական վերամշակման հատված։
Արտադրական հատվածում արտադրության գործընթացի կազմակերպման նպատակով մեր կողմից նախագծվել, կառուցվել, մոնտաժվել և շահագործման են հանձնվել
- – Բանջարեղենի խորովման հոսքագիծ,
- – Լվացման, տեսակավորման սարքավորումներ,
- – Փակ և բաց եփման կաթսաներ,
- – Պահածոների արտադրության հոսքագիծ,
- – Լցման և մակափակման հոսքագծեր
- – Ստերիլիզացման և պաստերիզացման ապարատ,
- – Լվացման վաննաներ,
- – Սեղաններ և այլն։












