Մենք աջակցում ենք բոլոր հաճախորդ կազմակերպություններին անձնակազմի ձևավորման, ուսուցման և վերապատրաստման և գործունեության ժամանակավոր կառավարման հարցերում։
Ուսուցումը կատարվում է անմիջապես հաճախորդ կազմակերպության տարածքում՝ գործունեության մեջ աստիճանաբար ներգրավելով նոր ընդունված աշխատակիցներին և նրանց տալով աշխատանքի համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։
Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաև առաջարկել փորձառու թեկնածուներ՝ առավել պատասխանատու պաշտոնների համար ։
Կառավարումն իրականացվում է հաճախորդի հետ կնքված պայմանագրի շրջանակներում՝ մեր և վերջինիս մասնագետների անմիջական մասնակցությամբ, պայմանագրով նախապես որոշված ժամկետներում, մինչև որ կապահովվի աշխատանքի կայուն տեմպ և արտադրողականություն։
