• info@steelstandard.am
  • ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, 76

Կազմակերպության ներքին էլեկտրահաղորդակցման ցանցի մոնտաժում

Մեր մասնագետների կողմից իրականացվում է ինչպես բուն սարքավորումներին առնչվող էլեկտրական սնուցման սարքավորումների ու դրանց համապատասխան ավտոմատիկայի և կառավարման արկղերի, այնպես էլ կազմակերպության ներքին էլեկտրահաղորդակցման ցանցի մոնտաժում։ Արկղերի ներքին մոնտաժային կառուցվածքը և բարդությունը պայմանավորված են տվյալ տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման առանձնահատկություներով։ Ընդ որում ինչպես սարքավորումները, այնպես էլ արկղերը աշխատումն են եռաֆազ հոսանքով։
Վերոնշյալ ամբողջ աշխատանքն իրականացվում է հաշվի առնելով հաճախորդի ներկայացրած հնարավորությունները, ներկայացրած պահանջները, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացի պահանջները։ Ներքին էլեկտրահաղորդակցման ցանցի մոնտաժման շրջանակներում հաճախորդին ներկայացվում են տվյալ արտադրական տարածքի լուսավորությանը, ինչպես նաև սարքավորումների էլեկտրական սնուցմանն առնչվող ինֆորմացիա, ներկայացվում են տվյալ տարածքի էլեկտրաֆիկացման այլընտրանքային տարբերակներ՝ դրանց բնորոշ առավելություններով և թերություններով։ Բացի այդ էլեկտրական սնուցման արկղերին, և բոլոր էլեկտրական սարքավորումներին վերաբերվող վթարների և անսարքությունների դեպքում, իրականացվում է համապատասխան դիագնոստիկա և թերությունների վերացում՝ վճարովի կամ անվճար հիմունքներով։